Foto

Երեխաները վերցրել են փաստաբան Ռուբեն Մելիքյանի դրամապանակը, որը նա կորցրել է Էջմիածնում

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Էջմիածում կորցրել էր դրամապանակը, որն էլ հետագայում վերցրել է երեք երեխա։

Փաստաբանը խնդրանքով դիմել է երեխաների ծնողներին։

«Ամոթ եմ անում, բայց այս կարևոր պահին ստիպված եմ դիմել Ձեզ անկարևոր հարցով, սիրելի ընկերներ։

Ժամը 12:25-ին Էջմիածնի կենտրոնում, մեքենայից իջնելիս, գրպանիցս ընկել է դրամապանակս, որը վերցրել են ահա այս երեխաները։

Դրամապանակումս եղել է գումար ու բոլոր փաստաթղթերս, այդ թվում՝ փաստաբանի վկայականս։ Այս պայմաններում զրկված եմ, օրինակ, ՔԿՀ՝ պաշտպանյալներիս մոտ այցելելու հնարավորությունից։

Երեխաների ծնողներից խնդրում եմ կապ հաստատել երեխաների հետ ու վերադարձնել փաստաթղթերս»,- նշել է Մելիքյանը։