Foto

Արամ Ազատյանի խափանման միջոցը փոխվեց, կիրառվեց տնային կալանք

Այսօր կայացավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նախ հարցաքննվեցին գործով անցնող որոշ վկաներ։ Ապա քննվեց խափանման միջոցի փոփոխության հարցը։ Մեղադրանքի կողմը միջնորդեց երեք ամսով կալանքը երկարաձգել։ Ազատյանի փաստաբանները պնդեցին` խափանման միջոցը նույնը թողնելու որևէ պատճառ չկա։ Ազատյանի փաստաբաններից Գառնիկ Մաթևոսյանը մասնավորապես հայտարարեց, բոլոր 12 մեղադրյալների խափանման միջոցները դեպի դրական են փոխվել և միակ մեղադրյալը Արամ Ազատյանն է, որի խափանման միջոցը դեպի դրականը չի փոխվել։

Ի վերջո դատարանը որոշում կայացրեց փոխել Ազատյանի խափանման միջոցը և կիրառեց տնային կալանք երեք ամսով։