«Ռուսաստանի երեք միլիոնանոց հայ համայնքը ներկայացնող ՌՀՄ խորհրդի անդամները ամոթալի են համարում Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու հետապնդումը: Նման խայտառակություն մեր ժողովրդի պատմության մեջ դեռ չի եղել»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միությունը։
Փաշինյանը եկեղեցու, բիզնեսի, սփյուռքի դեմ իր սադրիչ գործողություններով փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչի վրա խարսխված է մարդկային էությունը։ Այսօր եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ուս ուսի կանգնի ի պաշտպանություն Հայ Առաքելական հնագույն քրիստոնեական եկեղեցու, որի զավակներն են եղել մեր հայրերը, պապերն ու նախապապերը: Երեխաները, որոնց մենք ենք և կլինեն մեր երեխաները, անկախ բնակության վայրից: