Հոգևորականներն ու քաղաքացիներն իրավապահներին թույլ չտվեցին բերման ենթարկել Միքայել Սրբազանին։ Նա Կաթողիկոսի հետ միասին հետ վերադարձավ Վեհարան այն բանից հետո, երբ Սրբազան Աջապահյանը նստել է իրավապահների ավտոմեքենան, բայց դիմակավորված անձինք եկել ու հարվածել են նրան։ Աջապահյանին քաղաքացիները հանել են ավտոմեքենայից եւ խնդրել, որ վերադառնա վեհարան։
Նշենք, որ իրավիճակը շարունակում է գերլարված մնալ Մայր Աթոռում։ Մայր Աթոռի տարածք են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Տեղեկություններ ենք ստանում, որ վատացել է Միքայել Աջապահյանի ինքնագզացողությունը։