Շի րակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Շիրակի թեմի առաջնորդի այսհարցազույցը՝ գրելով. «Իրավապահներին մեկ անգամ ևս խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու կրկին անգամ պատասխանել մի պարզ հարցի – իրենք հանցագործ են թե չէ:
Պարզաբանեմ՝ քրեական վարույթը նախաձեռնվել 2024 փետրվարի սույն քննարկման առիթով:
Եթե քրեական վարույթը նախաձեռնվում է 1.5 տարի անց, դա նշանակում է, որ իրավապահ համակարգում նստած են հանցագործներ, ովքեր մեկուկես տարի ոչինչ չեն արել:
Կա նաև երկրորդ տարբերակ, որ իրավապահները գործել են բարեխղճորեն, չեն արձանագրել հանցագործություն և հիմա անհրաժեշտ ա միմչայն վերահաստատել իրենց դիրքորոշումը:
Հ.Գ. Լավ կլինի մեկ անգամ ևս լսենք այս բարոյապրատական դասերը և ինչպես ասում է Սրբազան Հայրը ախտորոշենք մեր հիվանդությունը»։