Դերասանուհի Աննա Մանուչարյանն իսնտագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է «Tete A Tete» հաղորդման շրջանակներում գուշակ Անի Գրիգորյանի արած գուշակություններին՝ իր և դստեր մասին:
«Ես՝ լինելով քրիստոնյա, մեծանալով քրիստոնեական արժեքներ կրող ընտանիքում, խորը համոզմունք եմ ունեցել, որ գուշակի մոտ գնալը հավերժ դուռ է բացում չար ուժի դիմաց: Չէի ուզի, որ անկախ իմ կամքից այդ դուռը բացվեր, և որևէ գուշակ առիթ ունենար իր չհիմնավորված կարծիքն արտահայտելու իմ, էլ չեմ ասում երեխայիս վերաբերյալ, այ էլ եթերով: Կարծում եմ՝ տեղին կլիներ նախապես ճշտել անձի կողմնորոշումն այդ թեմայի շուրջ: Բոլորովին պատկերացում չունենալով անձի ինչպիսին լինելու մասին, չի կարելի խիստ անհատական և չափազանց մակերեսային պատկերացումները հանրանացնել»,- գրել է Աննա Մանուչարյանը:
Նշենք, որ հաղորդման շրջանակներում գուշակը կարծիք էր հայտնել, որ Աննայի կյանքում այժմ կա տղամարդ, բայց ոչ լիարժեք, իսկ դստեր մասին կանխատեսել էր, որ մեծ սեր է կորցնելու: