Foto

Արցախի ԱԺ պատամավոր Դավիթ Գալստյանին և «Սրբազան պայքար»-ին աջակցած արցախցիների տեղափոխել են բաժին

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Հունիսի 25-ի առավոտյան խուզարկությունների մասին էր տեղեկացրել նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժումը: Քննչական կոմիտեն հայտնել է շարժման աջակիցների տներում քննչական, վարույթային գործողություններ իրականացնելու պատճառը։ ՔԿ-ն, մասնավորապես, հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», ինչը կանխվել է։ Կոմիտեն շեշտել է, որ հուլիսի 25-ին իրականացվող անհետաձգելի քննչական գործողությունները դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում են։ Իշխանական լրատվամիջոցը հունիսի 24-ին հրապարակել էր մի փաստաթուղթ՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»: Դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: