Իշխանությունների տգիտությունն ու ոչ արդյունավետ քաղաքականության արդյունքում Վրաստանի և Ռուսաստանի սահմաններին լուրջ խոչընդոտներ են առաջացել գյուղմթերքի արտահանման ոլորտում։ Այս արհեստածին դժվարությունները հանգեցրել են ծանր հետևանքների․ մարդիկ այսօր պարզապես թափում են ծիրանի բերքը։ Գիտեմ անձամբ մարդու, ով որոշել է ընդհանրապես չհավաքել իր այգու մի քանի տասնյակ տոննա բերքը։ Մյուսն արդեն ծիրանն վաճառում է 20-30 դրամով՝ գրեթե ձրի։
Այս իրավիճակը բացահայտում է ոչ միայն իշխանությունների տգիտության և կառավարման լիակատար անպետքության աստիճանը, այլ նաև լուրջ հարցադրում է հանրության պատասխանատվության մակարդակի վերաբերյալ։ Մարդիկ հաճախ գերադասում են բերքը թափել, քան մտածել ու գործել՝ արտադրությունը փրկելու համար։
Այս պարզ, բայց գործնական քայլերը կարող էին մեղմել իրավիճակը։ Բայց ո՛չ իշխանությունն ունի կամք, ո՛չ էլ հանրությունը՝ դիմադրություն։