Foto

Իրանում մահապատժի են ենթարկվել «Մոսսադի» երեք գործակալ

Իրական Ուրմիա քաղաքում մահապատժի են ենթարկվել Իսրայելի հետախուզական ծառայության «Մոսսադ» երեք գործակալներ, հաղորդում է Press TV-ն։

«Նրանք մաքսանենգ ճանապարհով երկիր էին տեղափոխում սպանության համար նախատեսված սարքավորումներ», - հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումների առաջին իսկ օրերից տեղական լրատվամիջոցները սկսեցին հաղորդել իսրայելական հետախուզության հետ կապված անձանց ձերբակալման մասին։