Foto

Լենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորկի կենտրոնում։


Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկության հնարավոր արտահոսքեր:

Ինչպես հայտնի է, Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ոխերիմ կուսակիցներ են, եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար:

Միաժամանակ հիշեցնենք, որ հրապարակվել են մեղադրանքներ, թե փոխնախարարը փորձել է որդուն ազատել զինվորական ծառայությունից՝ ծառայողական դիրքը ենթադրաբար օգտագործելով անձնական նպատակներով։ Սա անարդարության զգացում է առաջացնում, քանի որ Փաշինյանն ասում է՝ բոլորն օրենքի առջեւ հավասար են. բայց փոխնախարարի որդին արտոնյալ է, չի ծառայում:

Ի հավելումն ներքին քաղաքական այս գերլարվածության՝ առողջապահական ոլորտում շարունակվում են լուրջ խնդիրները՝ դեղորայքի եւ սարքավորումների պակաս, կադրերի արտահոսք, թափանցիկության նվազում։

Նանուշյանի շուրջ ձեւավորված իրավիճակը կարող է լրջորեն ազդել ինչպես նրա պաշտոնավարման վրա, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ առողջապահական համակարգի վրա հանրային վստահության առումով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ    «Ժողովուրդ»  թերթի՝ 25․ 06․ 25 թ