ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնել «Փինկ Բերրի» ՍՊԸ արտադրության պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ «Փինկ Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:
Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է: