«ՀայաՔվեի» հանդիպումները Եվրոպայում շարունակվում են: Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, արտաքին կապերի հանձնախմբի անդամներ Աննա Կոստանյանն ու Անահիտ Ադամյանը Լիոնում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, Լիոնից ընտրված սենատոր Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Լիոնի նախկին քաղաքապետ, ֆրանսիահայ քաղաքական գործիչ Գևորգ Քեփենեկյանի հետ:
•Քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակը, Հայաստանի շուրջ և տարածաշրջանում սրված անվտանգային խնդիրները և դրանց հնարավոր լուծումները, Հայաստանում առկա հակաժողովրդավարական միտումները և Ֆրանսիայի իշխանությունների կողմից դրանց անբավարար արձագանքը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկխոսությունը և համապատասխան քննարկումները դարձնելու պարբերական: