Foto

Հյուրանոցում տղամարդը հարձակվել է օտարերկրացի կնոջ վրա և հարվածել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում ինչ-որ տղամարդ հարձակվել է քաղաքացու վրա և փորձել է նրան սպանել։

Պարզել են, որ հարձակման ենթարկվածը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Սոֆիյան Գասանովան է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01։10-ի սահմաններում, նշված հյուրանոցի սենյակներից մեկում վերջինիս ծանոթ՝ Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Փ․-ն  վիճաբանել է Ս․ Գասանովայի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։