Foto

Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ, ի՞նչ են մտածում «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրել է.

«Իրանի և Իսրայելի միջև հրադադարը մտավ ուժի մեջ: Հրթիռակոծությունները դադարել են, երկրները բացում են իրենց օդային տարածքները:

Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում մի քանի օր առաջ «պատերազմից հինգ է պակաս» ասող մեր ընդդիմադիր գործընկերները և աշխարհաքաղաքական դարակազմիկ վերլուծություններ ու ապոկալիպտիկ կանխատեսումներ անող փորձագետները:

Հուսանք, որ տարածաշրջանում կհաստատվի երկարաժամկետ խաղաղություն, և երկրները հակամարտելու փոխարեն կսկսեն համագործակցել միմյանց հետ:

Սա, ի դեպ, ռոմանտիկայի ժանրից չէ»: