Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի Դեզֆուլ ավիաբազայում տեղակայված երկու F-5 կործանիչներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ ավելի վաղ ոչնչացվել է ութ հրթիռային կայանք, այդ թվում ՝ Իսրայելի ուղղությամբ արձակման պատրաստ վեց կայանքներ: