Foto

Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում

Նիգերիայի Դաշնային Կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Նիգերիայի քաղաքացիներին Երևանով անվտանգ տարհանման վերաբերյալ, հայտնում է Նիգերիայի ԱԳՆ-ն:

Համաձայնությունը ձեռք է բերվել Իրանում Նիգերիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և ՀՀ ԱԳՆ-ի Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի հանդիպման ժամանակ, որտեղ բարձրացվել է Իրանում մնացած նիգերիացիների հարցը: