Foto

Սոնա Ռուբենյանի հանդիպումը «Okean Elzy»-ի Սվյատոսլավ Վակարչուկի հետ

Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամում «Okean Elzy» խմբի վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկի հետ լուսանկարներ է հրապարակել ու պատմել նրա հետ առաջին հանդիպման մասին:

«Տարիներ շարունակ նրա երաժշտությունն իմ հետ է եղել՝ հուզել է, օգնել, հիացրել:
Երեկ առաջին անգամ հանդիպեցինք:
Ցույց տվեցի 2016-ի երևանյան համերգից մի տեսանյութ, երբ բեմից վերցնում է իմ հեռախոսը ու սկսում նկարել:
Այսօր՝ նույն համերգասրահում նստած, նորից լսում եմ նույն կախարդանքը:
Ժամանակն անցել է, բայց իսկականը՝ մնացել»,- գրել է երգչուհին: