Foto

Վրաստանը պատրաստակամ է շարունակել ակտիվ համագործակցությունը. Երևանում հանդիպել են ԱՍՀ նախարարն ու Սարջվելաձեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։

499483625_1132154945622988_60504591804331593_n.jpg (408 KB)

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել կենսաթոշակային ապահովության, սոցիալական պաշտպանության, աշխատաշուկայի կարգավորման և ոլորտային այլ ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

497859663_1132154775623005_5544349753703097893_n.jpg (355 KB)

Նախարար Միխեիլ Սարջվելաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովի կազմակերպման համար՝ նշելով Վրաստանի պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը սոցիալական արդարության ապահովման և ոլորտային այլ ուղղություններով։

495212996_1132154758956340_2339558275765042721_n.jpg (335 KB)

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են նշանակել համապատասխան պատասխանատուներ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու և դրանց համապատասխան ընթացք տալու