Foto

Արդյո՞ք մի քանի տարի հետո Փաշինյանը չի հայտարարի, որ Սյունքը կորցնելով Երևանն ենք գտել

Երեկ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը ՀՀ լիարժեք վարչապետ է դարձել 2022թ-ի հոկտեմբերի 6-ից, երբ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

Նա փորձեց բացատրել, որ այդ քայլով ինքը ոչ թե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ դարձել է ՀՀ առաջին ղեկավարը, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Նրա խոսքով՝ դա շատ կարևոր ու շրջադարձային քայլ է, որովհետև միշտ այդ ինքը «ֆորտպոստային» երկրի ղեկավար էր։

«2022-ի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը` հասկանալով, որ այն պարփակված է հարևանների տարածքային ամբողջականության ճանաչմամբ»։

Այդ օրը և դրանից հետո հարևաններից և որևէ մեկը չհայտարարեց ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը  ճանաչելու մասին։ Ավելին՝ Փաշինյանի ճանաչած տարածքներն այնդքան էլ ամբողջական չեն՝ Արդրբեջանը շարունակում է պաշտոնական տվյալներով 300 քառ․կմ տարածք օկուպացված պահել։ Իսկ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Արցախը վերջանականապես մատուցվեց Ադրբեջանին։ Արդյո՞ք մինչ այդ ֆորպոստային վարչապետը իրավունք ուներ փոխել ՀՀ Սահմանադրությունը, ստորագրել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, փոփոխություններ կատարել ՀՀ գրեթե բոլոր օրենսգրքերում, բանակցություններ սկսել սեփական կետից, որի արդյունքն այն է ինչ ունենք։ Մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ եղել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ով հայտարարում էր, որ ինքը միակ ազնիվ արդար պատգամավորն էր, որ գոյություն է ունի խորհրդարանում։ Հիմա պարզվում է, որ ֆորպոստային, ձևական պատգամավոր և վարչապետ է եղել։ Այսինքն չի բացառվում մի քանի տանի անց այս շրջանի պաշտոնավարմանն էլ մի անուն տա և ասի մինչ այդ ինքն՝ ինքը չէր։ Փաշինյանական տրաաբանությամբ՝  ինչո՞ւ ՀՀ Անկախության օր չի փոխվում հոկտեմբերի 6-ը։ Սա Թուրքիա այցից առաջ կրկին «արջի ծառայություն» էր իր բարեկամ երկրին ու նրա բռնապետ և մարդասպան ղեկավար Էրդողանինն։

Պատության մեջ այլ հայտնի նման դեպքը չկա, երբ մի երկրի ղեկավար առանց մյուսի առնվազն ներկայության գնա երրորդ և իր երկրի տարածքը զիջելով, նվիրելով, կապիտուլացնելով հանձնի, ճանաչի թշնամի երկրի տարածքային ամբողջականությունը և հետո այն համարի հաղթանակ իր երկրի համար։

Նիկոլ Փաշինյանն առանց երկմտելու խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ մենք Արցախը չենք կորցրել այլ՝ գտել ենք Հայաստանը։ Իսկապե՞ս,  իսկ ո՞ւր է հիմա արցախցին։ Ինչո՞ւ ենք արցախցիների փախստական համարում։ Ո՞ւր են հիմա Արցախի  եկեղեցիները, պատմամշակությանին հուշարաձանները, հերոսների շիրիմներն ու պուրակները։ 12,5 հազար քառ կմ տարածք ունեցող Արցախում, որտեղ դեռ ֆորպոստային վարչապետ լինելով գոռում էիք՝ Արցախն Հայաստանը է վերջ, քանի քառ․ կմ է մնացել, քանի հայ է մնացել Արցախում Հայաստանը գտնելու գնով։  Իսկ արդյո՞ք մի քանի տարի հետո  Փաշինյանը չի հայտարարի, որ Սյունքը կորցնելով Երևանն ենք գտել, Արարարտը կոցնելով Արմավիրը, Տավուշ կորցելով Լոռին և այլն։ Այս շղթան կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանին այս արտահայտությունները ներվում են, քանի դեռ քաղաքացին պայքարի դուրս չի եկել։  

Հեղինակ: Աննա Ավետիսյան