Foto

«Տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը». Սերգեյ Սմբատյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն աջակցություն է հայտնել բարերար, գործարար Սամվել Կարապետյանին։

«Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին՝ ազգային դիմագծի պահպանման գործում։ Տասնյակ նախագծերում ես տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը»,- հայտարարել է Սմբատյանը