Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) փոխհամաձայնեցված ձևաչափ և դրա լրացման պահանջներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նշվում է, որ հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։
Նշված պահանջը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։