Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրամիության անդամ պետությունների դեսպաններն այցելում են Հայաստանի Սյունիքի մարզ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակը։
Այցի ընթացքում դեսպանները հանդիպելու են մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, մասնակցելու տարբեր միջոցառումների և շփվելու տեղացի երիտասարդների հետ։