Արեգակի վրա տեղի է ունեցել այս ամսվա ամենաուժեղ բռնկումը։ Նյութի զանգվածը եթե արտանետվի, կուղղվի դեպի Երկիր և կարող է հանգեցնել մագնիսական փոթորիկների: Այս մասին հաղորդվում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքում։
Գիտնականներն ընդգծել են, որ բռնկման նախնական ինտենսիվությունը հավասար է M8.5 մակարդակին։
Եթե այս տեղեկությունը հաստատվի, Երկրի վրա ուղղակի ազդեցություն կլինի՝ մոտավորապես նույն տեսանկյունից, որից առաջացել են ամսվա սկզբի արտանետումները՝ հանգեցնելով G4 մակարդակի փոթորկի։