Foto

Դեւիդ Բեքհեմն արժանացել է ասպետական կոչման

Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի», ՊՍԺ-ի, «Լոս Անջելես Գելաքսիի» նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր, գործարար, բարերար Դեւիդ Բեքհեմն արժանացել Մեծ Բրիտանիայի ասպետական կոչման՝ ասպետ-բակալավրի։ Այդ մասին Բեքհեմը գրել է սոցիալական ցանցերում։ Նրա անվան դիմաց այսուհետեւ կգրվի «սըր»։

Բրիտանացին կոչմանն արժանացել է ֆուտբոլիստի կարիերայի եւ բարեգործական գործունեության համար։

Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, անգլիական ակումբի հետ դարձել է Անգլիայի վեցակի չեմպիոն, Անգլիայի կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող։