Foto

Թիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար


Ինչպես հայտնի է դարձել СЭ-ին, «Լոկոմոտիվը» և «Ցրվենա Զվեզդան» համաձայնության են եկել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարճատև արձակուրդից հետո հունիսի 21-ին կժամանի Բելգրադ՝ բուժզննում անցնելու համար։


Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։