Foto

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը. Վլադիմիր Մարտիրոսյան

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը: Եկեղեցին Աստծո տունն է: Հոգևորականը Աստծո և եկեղեցու սպասավորը:

Քրիստոնյա ժողովուրդը Աստծո և եկեղեցու հավատավոր զավակը: Պետությունն ի դեմս աշխարհիկ իշխանության որևէ իրավական, սահմանադրական գործառույթ չունի ստիպելու Հայ Առաքելական Եկեղեցուն որևէ բան, որն աշխարհիկ իշխանության իրավասություններից դուրս է: Ազդեցության և քաղաքական կամքի թելադրման նույն իրավական և սահմանադրական գործիքները սահմանված են: Այդ գործիքներից դուրս յուրաքանչյուր մարտահրավեր և ներգործություն ՀԱԵ-ի նկատմաբ անընդունելի է և կոչվում է իշխանական վոլյունտարիզմ: Պարտավորվում եմ ՀԱԵ-ի նկատմամբ օրենքի ու սահմանադրության տառից և ոգուց դուրս յուրաքանչյուր մարտահրավեր, սպառնալիք և շանտաժ ընդունել, որպես անձնական մարտահրավեր և նեցուկ լինել այն չեզոքացնելուն: