Ուզբեկստանի ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 5-ին Ուզբեկստանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումն ԱՄԷ-ի հետ արտագնա խաղում և որակավորման փուլի ավարտից 1 տուր առաջ նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր:
Աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման շնորհիվ եզրափակիչ փուլի ավելի շատ ուղեգրեր է ստացել նաև Ասիան: Ընտրական երրորդ փուլում 18 հավաքականներ բաժանվել են երեք խմբի. լավագույն 2-ական հավաքականներն ԱԱ-2026-ին են գալիս ուղիղ, իսկ երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային խաղեր կանցկացնեն:
Ուզբեկստանն այս տուրից առաջ երկրորդն էր իր ենթախմբում՝ 3 միավորով առաջ անցնելով ԱՄԷ-ից և 7 միավորով՝ Քաթարից:
Մունդիալի ուղեգիր են նվաճել նաև Հորդանանի ու Հարավային Կորեայի թիմերը: