Դուբայում ընթացող «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ։
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 8 հնարավորից ունի 6 միավոր և կիսում է 2-4-րդ հորիզոնականները:
Վերջին խաղափուլում Սարգսյանը մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսեյ Գրեբնևի հետ:
Մրցաշարի «B» խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը նույնպես ունի 6 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները: