Ուկրաինան սկսել է «ռուսական անօդաչու թռչող սարքերի որսորդի» ստեղծման աշխատանքները՝ անօդաչու թռչող սարք, որը կարող է հայտնաբերել և ոչնչացնել ռուսական անօդաչու թռչող սարքերը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի որսորդներ է ստեղծում, քանի որ կռիվը ռազմաճակատից շատ ավելի հեռուն է գնում»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Ուկրաինան մշակում է անօդաչու թռչող սարքերի սերունդ, որոնք նախատեսված են այլ անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու և ոչնչացնելու համար։