Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Շիրակի մարզում հաշվառված 27-ամյա Հայկ Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ Մ2 մայրուղում՝ Արտաշատի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի առջև ճանապարհին հայտնված երեխան, ու վարորդը, որպեսզի տեղի չունենա վրաերթ, փախցրել է ավտոմեքենան, չի կարողացել կառավարել այն ու հայտնվել է ջրատարում։