Foto

Ոստիկաններն ու Երևանի պարեկները տաք հետքերով պարզել են, որ հայտնաբերված Նիվա-ն մասնակցություն է ունեցել 4-րդ գյուղում տեղի ունեցած ծեծկռտnւքին և մшհվան ելքով վրաերթին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են երեկ` մայիսի 30-ին «Հաղթանակ» թաղամասում պարեկների կողմից հայտնաբերված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և դրա վրա տեղադրված կեղծ համարանիշի սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Պարզվել է, որ համարանիշները պատկանում է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային և նշված «Նիվա»-ն կապ ունի «4-րդ գյուղում» տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և մահվան ելքով վրաերթի հետ: 
 
Ավտոմեքենան տեղափոխվել է  ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև ենթադրյալ «Նիվա»-ն վարած վարորդի ինքնությունը, ում փնտրում են: