Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանիվերընտրության շրջանակում նոր սահմանադրությանշուրջ բանավեճի վերաբերյալ ընդդիմությանգնահատականը իշխող «Արդարություն եւզարգացում» կուսակցության (ԱԶԿ) արձագանքն էառաջացրել, գրել է Türkiye թերթը։
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությաններկայացուցիչները նշել են, որ եթե Թուրքիայինախագահը երրորդ անգամ առաջադրվի, իրենքմտադիր են դրան հասնել ընտրություններիանցկացման մասին խորհրդարանի որոշմանմիջոցով։
Երկրի սահմանադրության համաձայն՝ Էրդողանըվերընտրվելու երկու տարբերակ ունի՝ կա՛մխորհրդարանը որոշում է կայացնումընտրությունների վերաբերյալ, կա՛մսահմանադրության 101-րդ հոդվածում՝ «Նախագահիթեկնածությունը եւ ընտրությունը» վերնագրվածդրույթը փոխվում է։
ԱԶԿ կարծիքով՝ սահմանադրությունը փոխելուփոխարեն ավելի խելամիտ կլինի, որ խորհրդարանըորոշում կայացնի ընտրությունների վերաբերյալ, որպեսզի Էրդողանը կարողանա նորից առաջադրվել: ԱԶԿ պաշտոնյաները նաեւ նշել են, որ Էրդողանի «եսվերընտրվելու կամ նորից առաջադրվելումտադրություն չունեմ» հայտարարությունը չինշանակում, որ նա նորից չի առաջադրվելու։
Կուսակցական աղբյուրները նշել են, որ դեռ վաղ էխոսել այն մասին, թե երբ են քննարկվելութեկնածուները, եւ որ այդ քննարկումները կարող ենսկսվել 2027թ.։
Էրդողանն առաջին անգամ նախագահ է դարձել 2014թ.՝ ժողովրդի քվեարկությամբ անցկացված ընտրություններում։ Կառավարման նախագահական համակարգը Թուրքիայում ընդունվել է 2017թ.։ Նա նախագահ է ընտրվել 2018թ. հունիսի 24-ին եւ 2023թ. մայիսի 28-ին կայացած ընտրություններում։ Այսպիսով, Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը լիազորությունների իր երկրորդ ժամկետը կավարտի 2028թ.։