Սյունիքի մարզում երեկ մահացու վրաերթի ենթարկված 9–ամյա տղան Սառնակունքի բնակիչ էր, սովորում էր 4–րդ դասարանում։
NEWS.am–ի տեղեկություններով, երեխան փողոցն անցնում էր խանութ գնալու համար։ Նշենք, որ Սառնակունքը գտնվում է Երևան-Մեղրի ավտոճանապարհին, երկու կողմերում տներ կան։ Երեխային վրաերթի ենթարկած վարորդը Սիսիանի տարածաշրջանից էև։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, մահացու վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին: Վարորդը ենթարկվե է սթափության փորձաքննության, եղել է սթափ: