Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացնում է Բեյրութում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ներկայացնող բարձրաստիճան հոգևորականների պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման մասին։
Տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումը կայացել է օդանավակայանում, քանի որ պատվիրակությունը Բեյրութ է հասել այսօր առավոտյան, իսկ այդ ժամերին Արամ Ա–ն պետք է մեկներ Կահիրե։
Կողմերը քննարկել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանն ու ռուսական եկեղեցուն վերաբերող հարցեր։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Արամ Ա–ն հանդիպել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտակովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։