Foto

Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի նավահանգիստներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգի երկու նավահանգիստներին։

Այս մասին հայտնում է եմենական Al Masirah հեռուստաալիքը։

Նշվում է, որ հարված է հասցվել Սալիֆ նավահանգստին և Կարմիր ծովի Հոդեյդա նավահանգիստին։

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածի արդյունքում ամբողջությամբ ավերել էին Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են նաև քաղաքի արվարձանում գտնվող Դահբան էլեկտրակայանի վրա։