Foto

Սերբիան հավատարիմ է Եվրամիությանը միանալու նպատակին. Վուչիչ

Բելգրադը հավատարիմ է Եվրամիությանը միանալու նպատակին և ցանկանում է արագացնել այդ գործընթացը՝ հայտարարել է Սերբիայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպման շրջանակում։ Ալեքսանդր Վուչիչը նշել է՝ իր երկիրը ցանկանում է ավելի շատ բանակցություններ վարել Միության հետ:
 
Նա խոստացել է, որ Սերբիայի կառավրությունը կաշխատի եվրաինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու ուղղությամբ։
 
«Համոզված եմ, որ մթնոլորտն այդքան էլ լավը չէ մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա այցիս պատճառով։ Այնուամենայնիվ, հուսով եմ՝ Եվրոպան կտեսնի մեր գրանցած առաջընթացը»,- նշել է Վուչիչը։
 
Անտոնիու Կոշտան էլ հայտարարել է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել Բելգրադ-Պրիշտինա երկխոսությանը: Եվրոպական խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ եվրոպական կողմի անվտանգային քաղաքակության համար կարևոր է Ուկրաինայում խաղաղությունը և այդ հարցում Կիևին աջակցելը: