Foto

Լուկաս Վասկեսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի եզրային պաշտպան Լուկաս Վասկեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի առաջիկա Աշխարհի ակումբային առաջնությանը, որից հետո կդառնա ազատ գործակալ։ Վասկեսը «սերուցքայինների» համակարգում է դեռևս 2007 թվականից։ Այս ընթացքում նա «Ռեալի» կազմում 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։