Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, ըստ բնակիչների, 9 ժամից ավելի է՝ կեղտաջուրը անխնա հոսում ու ողողում է մոտ 2 կմ-անոց ճանապարհը:
Կեղտաջրի հոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից ու կեղտաջուրը լցվելու պատճառով երթևեկությունը որոշ հատվածներում դառնում է անկառավարելի, քանի որ վարորդները այդ կեղտաջրի միջով չեն վարում իրենց ավտոմեքենան՝ հասկանալի պատճառներով:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը արդյոք տեղյակ է խնդրի մասին ու ինչ աշխատանքներ է կատարում դրա ուղղությամբ, հայտնի չէ: