Foto

Գևորգ Ստեփանյանի մեքենայի հրկիզման դեպքի բացահայտման համար ոստիկանությունը պետք է ջանք չխնայի. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը գրել է.

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենայի առերևույթ հրկիզման դեպքի բացահայտման համար ոստիկանությունը պետք է ջանք, եռանդ ու միջոց չխնայի։

Խիստ կարևոր է այսպիսի հանցագործությունների բացահայտումն իրավապահների համար որպես առաջնահերթ նպատակ սահմանելը։

Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում հանրային գործունեության դեմ (ի պատասխան) բռնություն լինի։ Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը գնա պայմանական «Աբխազիաների» ճանապարհով»։