«Հրապարակ» գրում է ․ Իշխանությունը Վանաձորում նախատեսում է ամռան վերջին կամ աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնել ու 2026 թ. համապետական ընտրություններից առաջ ամրապնդել դիրքերը ՀՀ երրորդ քաղաքում, նաեւ՝ հաղթահարել Գյումրու ընտրությունների պարտության ամոթը։ Այդ նպատակով ուժեղ կոնֆիգուրացիաներ են մտածում: Սցենարներից մեկն այն է, որ ՔՊ ցուցակը կգլխավորի Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը, որը ոստիկանության ոլորտի երկարամյա աշխատակից է, մեծ շրջապատ, ազդեցություն ունի: Մյուս ուժը կգլխավորի Վանաձորի համայնքապետի ԺՊ Արկադի Փելեշյանը՝ Ական, որին Փաշինյանը նշանակեց՝ հատուկ նրա համար օրենքում փոփոխություն կատարելով։ Կիսագողական Ական առաջադրվել էր Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ կուսակցությունով, այս անգամ էլ նույն կուսակցությամբ թերեւս կառաջադրվի եւ ընտրությունից հետո կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 06․ 05․ 25 թ համարում։