Foto

«Ինտեր Մայամի»-ն պարտվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԳ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվեց «Վանկուվեր Ուայթքափսին»։

Կանադական թիմի կազմում գոլերով աչքի ընկան Բրայան Ուայթը և Սեբաստիան Բերհալտերը։

«Ֆլամինգոների» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեցին թիմի ավագ Լիոնել Մեսսին, ինչպես նաև «Բարսելոնայի» նախկին աստղեր Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։


Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին՝ Ֆլորիդան ներկայացնող ակումբի տնային մարզադաշտում։

աղբյուրը՝ tert.am