Foto

ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվել է հուշագիր

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մուհամմադ Իբրահիմ ալ Դահերիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերապատրաստման ծրագրերով փոխանակումների` արդեն իսկ ձևավորվող ավանդույթը և մտքեր փոխանակել հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ։

Կողմերը ստորագրել են նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Հանդիպման ավարտին Անի Ավետիսյանը գրառում է կատարել Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի հուշամատյանում։