Foto

Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ծիրան մարկետ» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Շինարարների 12 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- արտադրամասն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ կտան խուսափել սննդամթերքի աղտոտումից,

- հատակների, առաստաղների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- արտադրական շինությունների դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

- սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: