Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի թիմի դեմ խաղի համար: Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից հայտացուցակում չեն ընդգրկվել դարպասապահ Գոռ Մատինյանը («Սարդարապատ»), պաշտպաններ Արման Ղազարյանը («Ուրարտու»), Խարիտոն Այվազյանը («Ուրարտու»), կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը («Ալաշկերտ») և հարձակվող Արթուր Միրանյանը («Իրոնի Տիբերիաս», Իսրայել):
Հայտացուցակը հետևյալ տեսքն ունի․
Դարպասապահներ՝
Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու»։
Պաշտպաններ՝
Արտյոմ Բանդիկյան – «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան)
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան)։
Կիսապաշտպաններ՝
Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան – «Սեուտա» (Իսպանիա)
Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Փիլոյան – «Ալաշկերտ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)։
Հարձակվողներ՝
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա)
Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա այսօր «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:00-ին:









