ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցների որոշմամբ Հայաստանը զրկվել է կազմակերպությունում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Թեման քննարկվել է, որոշում է ընդունվել... Առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ... ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից», - ասել է Պեսկովը «Յունաշև Live» տելեգրամյան ալիքին տված մեկնաբանությունում։
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր նաև ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն անցկացվում է չորեքշաբթի Կրեմլում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։









