Էրդողանը նաև ընդգծել է, թե այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկու երկրների հարաբերությունները հասել են բարձրագույն մակարդակի՝ հիմնվելով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա։
«Ես լիովին համոզված եմ, որ, ուժ ստանալով բարեկամության և եղբայրության անխախտ կապերից, մենք այսուհետ ևս կշարունակենք սերտ համագործակցությունն ու համերաշխությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում»,– ասվում է ուղերձում։
Թուրքիայի նախագահը նշել է նաև, թե «տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելուն ուղղված երկու երկրների համակարգված աշխատանքի արդյունքում Հարավային Կովկասն արդեն ընկալվում է ոչ թե որպես հակամարտությունների և անկայունության, այլ համագործակցության ու զարգացման տարածաշրջան»։









