Foto

Արարատի մարզում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և բեռնատար քարշակ գնացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան