Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:
110 կգ քաշային կարգի A ենթախմբում հանդես կգա Գարիկ Կարապետյանը, ում նախնական պատվիրած քաշը 420 կգ է: Նույնքան պատվիրել է նաև իրանցի մարզիկը, իսկ ավելի շատ՝ 425 կգ, ուզբեկ ծանրորդ Ակբար Ջուրաևը։









