ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում ընդունել կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։
«Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի և որոշում ընդունվի նրա անդամակցության ժամանակավոր կասեցման հարցով, ավելի ճիշտ՝ ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ մինչև անդամավճարների վճարումը»,- ասել է Պանկինը։
Նրա խոսքով՝ սա տեխնիկական հարց է, որը նախատեսված է կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածով, սակայն նման որոշման ընդունումը կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից։









