Foto

Զախարովա․ Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չկան

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային համակարգի ձևավորման հեռանկարներ չի տեսնում։

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորության վերաբերյալ մեկնաբանելով՝ Զախարովան նշել է, որ արևմտյան երկրները փորձում են ներթափանցել տարածաշրջան՝ իրենց ռազմական շինարարության և կառավարման չափանիշները ներդնելու նպատակով։

Նրա խոսքով՝ այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը։

Զախարովան ընդգծել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանը կազմակերպությունում ուժով չի պահվում և իրավունք ունի կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն դուրս գալ կառույցից՝ կարգավորելով առկա պարտավորությունները։